Ձեր գովազդն այստեղ

Մի հավատացեք այն սերերին, որտեղ ձեզ կապանքների մեջ են գցում. Ռոզա Դավթյան

  • Jan 25, 2025

2  ամիս առաջ ողջ համացանցը քննարկում էր դերասանուհի Ռոզա Դավթյանի նշանադրությունը։ Այդ մասին դերասանուհին հայտնել էր իր ինստագրամյան էջում` սիրելիի հետ լուսանկարներ հրապարակելով։ 

Չնայած նրան, որ Ռոզան իր անձնական կյանքի մասին մանրամասներ չէր հայտնում իր սոցիալական էջերում և նույնիսկ հարցազրույցների ժամանակ, այս կարևոր լուրով դերասանուհին որոշեց կիսվել հետևորդների հետ։

Դրանից հետո դերասանուհին հանդես եկավ նախագծերից մեկում`ցույց տալով իր դերասանական խաղը:

Հետևորդներից շատերն են փորձել ճշտել դերասանուհուց`արդյո՞ք սիրելին դեմ չի եղել դերասանուհու որոշմանն ու առհասարակ ինչպես է եղել նրա արձագանքը:

Ռոզան էլ պատմել է սիրելիի արձագանքի մասին ու նոր հարաբերություններ սկսող աղջիկներին խորհուրդ է տվել. «Մի հավատացեք այն սերերին, որտեղ Ձեզ կապանքների մեջ են գցում, զրկում են Ձեր հոգևոր երջանկությունից: Սերը դրա մասին չի, սերն ազատության մասինա»:

Դերասանուհին նաև հավելել է, որ նշանածն հպարտությամբ է ընդունել լուրը:

Մեկնաբանություն

Որոնում