StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նշել է ծննդյան 29-ամյակը և օրվա առթիվ ամուսնու հետ մեկնել է Եգիպտոս, որտեղից էլ ջերմ հրապարակումներ է արել։
Արամ Ասատրյանի փեսան՝ Գրիշա Սանդալյանն էլ հրապարակել էր աներոջ՝ դեռ տարիներ առաջ Զվարթին ուղղված խոսքերը։
Տիգրան Ասատրյանն էլ տեսանյութ էր հրապարակել՝ խոսելով կեղծարարաության մասին ու նշել՝ ինքը ոչ մի կապ չունի դրա հետ։
Աշոտ Ղազարյանի կինը՝ Մելանյան նշել է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ ԱՄՆ-ում շքեղ խնջույք է կազմակերպվել, թոռնիկներն էլ Հայաստանից անակնկալ են մատուցել նրան։
Ամերիկյան հայտնի դերասան Թրիթ Ուիլիամսը, որ հայտնի է «Մազեր» մյուզիքլից և «Էվերվուդ» սերիալից, 71 տարեկան հասակում մահացել է ավտովթարի հետևանքով:
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Վերմոնտում։ Արտաճանապարհային մեքենան հարվածել է դերասանի մոտոցիկլետին: Ուիլիամսին ծանր վնասվածքներով ուղղաթիռով հասցրել են հիվանդանոց, սակայն այնտեղ հասնելիս արձանագրվել է նրա մահը: