Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն ինստագրամյան էջում տարածել է դստեր և ամուսնու համատեղ լուսանկարն`այդպիսով շնորհավորելով իր ամուսնու երկնային ծնունդը:
«Շնորհավոր երկնային ծնունդդ»,- գրել է Լուիզան դստեր և ամուսնու լուսանկարին կից:
Նշենք, որ Լուիզա Ղամբարյանի ամուսինը` մանկաբարձ-գինեկոլոգ, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեորգի Պողոսյանը մահացավ 2021 թվականի ապրիլի 4-ին:
Նշենք, որ դերասանուհին մեկ անգամ պատմել է իր և ամուսնու վերջին զրույցի մասին.
«Ապրիլի 3 էր, մի քանի ժամ առաջ իր մահից:Ինքը ինձ ասեց` իմ բարի ու համարձակ Լուիզ:Գարեջուր ուզեց, տվեցի, գիտեի, որ չի կարելի, բայց տվեցի,նստեցինք իրար կողք, փորձեցի ծիծաղեցնել, ինքն էլ փորձեց ծիծաղել,մեծերիցս լսել էի`մարդիկ մահից առաջ սիրունանում են, ինքն էլ սիրունացել էր, զգացիլ որ այդ պահն է գալիս:Ասեց` խոստացի, որ Գաբիի համար կանես ամենաճաշակով հարսանիքը, իրա մոտ ամեն ինչ լավա լինելու, ինքը կանի ճիշտ ընտրություն»: