StarNews-ը մշտապես պահում է իր ուշադրությունն ու գտնում հետաքրքիր կադրեր, նորություններ իր ընթերցողների համար:
Այս պահին դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նկարահանվում է «Լեռները կհիշեն» սերիալում: Նա իր ինստագրամյան հարթակում ներկայացնում է կադրեր`նկարահանման հրապարակից: Այս անգամ մեր աչքից չի վրիպել Ռոմելայի հրապարակած տեսանյութից հատված, որում դերասանուհու ձեռքին իր հեռախոսն է:
Դե ինչ`այստեղ երևում է, որ Ռոմել Սարգսյանի հեռախոսի էկրանին իր և Գևորգի ջերմ և սիրված լուսանկարն է,ինչը`իհարկե, կարող է ևս հանուն նկարահանման լինել,չէ՞որ արդեն մի քանի նախագիծ է, ինչ Ռոմելան և Գևորգը որպես սիրահար զույգ են ներկայանում:
Հավելենք, որ օրեր առաջ StarNews-ը հանդես եկավ հրապարակումով, որում նշում էր, որ զույգն այլևս միմյանց չի հետևում ինստագրամյան հարթակում: Նրանք մեկը մյուսին ջնջել են հետևորդների ցանկից: Եվ բացի այդ`վերջին շրջանում Ռոմելան իր հրապարակումներում առանց ամուսնական մատանու է:
Ավելին`օրերս Աշոտը Եգիպտոսում էր` նկարահանման թիմով, որտեղ շատ ամուսնացած մարդիկ`Միհրան Ծառուկյանը, Գրիգոր Դանիելյանը, եկել էին իրենց ընտանիքների հետ միասին:
Այս նույն շրջանում Ռոմելան Հայաստանում ևս ակտիվ հրապարակումներ էր անում, հրապարակումներ անում մի հանգստավայրից, որտեղ մեկ այլ հայտնի դերասան է հանգստանում(այս մասին հաջորդիվ):
Ինչևէ`լուրերն ու կասկածները ճշտելն է արդար, ինչն էլ շտապեցինք անել: Մեր հաղորդագրությանն ի պատասխան Աշոտը գրագետ և հարգալից պատասխան տվեց` նշելով, որ չի ցանկանում իր անձնականի մասին խոսվի:
Դե իսկ Ռոմելը գերադասեց չպատասխանել մեր հաղորդագրությանը:
Հավելենք, որ մեկ անգամ Ռոմելը խոսելով ամուսնու խանդի, իր`համբույրի տեսարանների մասին, հետևյալն է ասել.
«Շատ նորմալ է վերաբերվում, հիմնականում խնդիրների չենք բախվում նման հարցերի շուրջ։ Ես իրականում չեմ թաքցնում թե ով է ամուսինս, ուղղակի ես պատասխաանտվություն չեմ ուզում վերցնել ինձ վրա հեռուստադիտողի առաջ։ Ծանոթացել ենք Թատերական ինստիտուտում։ Երբ նոր ընդունվեցի, ինքը արդեն երդորդ կուրսի ուանող էր, սիրահարվեցինք որոշ ժամանակ ընկերություն արեցինք ու հետո որոշեցինք, որ պետք է ամուսնանանք։
Իհարկե համատեղ կյանքի ընթացքում լինում են կռիվներ, երբեմն չենք հասկանում իրար, երբեմն ես եմ սխալվում, երբեմն ինքը, բայց ամեն ինչ հարթվում է, երբ որ կա սեր, մնացածը անկարևոր է»։