Երգչուհի Սիլվա Հակոբյանն այս օրերին իր ընտանիքի հետ Ռուսաստանում է: Պատճառը երգչուհու և ամուսնու `հարսանյաց արարողության քավոր և քավորկին լինելն է:
Նրանց հետ են նաև երեխաները:
Այսօր արդեն տեղի է ունեցել զագսի արարողությունը, ինչի ժամանակ Սիլվան պտտել է հարսի քողը:
Ինչպես երգչուհին է նշել`վաղը նրանց չափազանց ուրախ օր է սպասվում:
Դե իսկ հարսանիքի կադրերը խոստանում է ներկայացնել StarNews-ը:
Հավելենք, որ երգչուհի Սիլվա Հակոբյանն այն հայտնիներից է, ով մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Նրան սիրում են և հետևում նրա գործունեությանը:
Նրա ցանկացած հրապարակում հետաքրքրություն է առաջացնում հետևորդների շրջանում:
Նշենք նաև, որ օրեր առաջ Սիլվան վերադառնում էր Մոսկվայից, իսկ նրա ավագ դուստրը`Միլան, գնացել էր մայրիկին դիմավորելու: Դե իսկ փոքր դուստրը`Սառան, մայրիկին դիմավորեց տանը: Ի դեպ`նա անակնկալ կերպով իր առաջին քայլերն արեց և գրկեց մայրիկին:
Հավելենք, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը տարիներ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է եղել իր աշխատանքային գործունեության հետ կապված և մշտապես փակ է պահել իր անձնական կյանքը՝ պարբերաբար նշելով, որ չի սիրում խոսել այդ թեմայով։