Ձեր գովազդն այստեղ

Չբռնել գնացողի ձեռքը երբեք…Ում է ակնարկում դերասանուհի Ռոզա Դավթյանը

  • Mar 16, 2024

Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալում նկարահանվելու շնորհիվ ու թեև նա բազմիցս նշել է, որ այլևս չի նկարահանվելու հեռուստասերիալներում, միևնույնն է, հետաքրքրությունը նրա անձի շուրջ դեռ պահպանվում է։

 

Փոխարենը՝ Ռոզան այժմ ակտիվորեն վարում է ինստագրամյան իր էջը, հաճախ է գովազդով զբաղվում ու կիսվում լուսանկարներով ու տեսանյութերով։

Հետևորդների հետ անմիջական շփումը պահպանելու նպատակով դերասանուհին պարբերաբար ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպում։

Հերթական հարցուպատասխանի ժամանակ նրան հարցրել են, թե որն է այն սկզբունքը, որին անկախ ամեն ինչից նա չի դավաճանի:

Դերասանուհին նշել է, որ չի բռնի երբեք գնացողի ձեռքը:

Թե ում է ակնարկում նա, դժվար է ասել, այնուամենայնիվ այս խոսքերն ունեն հասցեատեր:

Մեկնաբանություն

Որոնում