Օրերս երգիչ Արմենչիկն իր հետևորդներին ներկայացրեց իր նոր աշխատանքը`«Աղջկաս համար»: Երգը դուստրերի մասին է:
Ամերիկաբնակ երգիչն, ով ունի դուստր`Անգելինան, համատեղ ջերմ տեսանյութ է հրապարակել, որտեղ միմյանց հետ պարում են հայր ու դուստր:
Տեսանյութը սիրվել է հետևորդների կողմից, ովքեր ջերմ խոսքեր են շռայլել հոր և դստեր տեսանյութի մեկնաբանությունների բաժնում: