Երկարատև հիվանդությունից հետո մшհացել է հայտնի երգիչը. Աստղային օրվա ամփոփում

  • Oct 17, 2023

StarNews-ն առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։

Վերջին շրջանում երգչուհի Սիրուշոն պարբերաբար հրապարակում է արխիվային լուսանկարներ ու տեսանյութեր՝ արված Արցախում։ Այսօր էլ երգչուհին հրապարակել է կրկին Արցախում արված տեսանյութ, որտեղ ինքը երգում է հանրահայտ «Հորովելը»։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու ամուսինը՝ Վահե Սայանն էլ նշում էին իրենց միության 5 տարին։ Օրվա առթիվ դերասանուհին ցույց էր տվել, թե ինչ անակնկալ է մատուցել սիրելիին։

Լրագրող Արուս Տիգրանյանն էլ նշում էր ծննդյան 28-ամյակը ու այդ կապակցությամբ հրապարակել էր մի քանի լուսանկարներ՝ մանկության տարիներից ու կից գրառում կատարել։

Երգիչ Էրիկը ու կինը՝ Սվետլանան, մեկնել են ԱՄՆ, որտեղ էլ սպասում են առաջնեկի ծնունդին։ Նրանց կնքամայրը՝ երգչուհի Էմմին, Սվետլանայի մասնակցությամբ մի քանի հրապարակում էր արել, որոնցում երևում էր վերջինիս գեղեցիկ կարգավիճակը։

Մահացել է ռուս հայտնի երգիչ և կոմպոզիտոր Գենադի Գլադկովը, ով հեղինակել է այնպիսի ֆիլմերի երաժշտություններ, ինչպիսիք են, «Հաջողության ջենթլմենները», «12 աթոռ», «Սովորական հրաշք», «Կապույտ շնիկը» եւ այլն։ Նա երգեր է հեղինակել նաեւ «Բրեմենյան երաժիշտներ» եւ «Բրեմենյան երաժիշտների հետքերով» մուլտֆիլմերի համար, ինչպես նաեւ նախագծում հնչյունավորել է «հիմար թագավորին»:

Մեկնաբանություն

Որոնում