LIFEROOM-ի հյուրը դերասանուհի Անուշիկ Առաքելյանն էր։
StarNews-ը հետևեց զրույցին։
Անձնուրաց մայրական նվիրվածություն, կախվածություն… Դերասանուհին խոսեց աղջկա մասին.
«Ինքն իմ միակ թույլ տեղն է այս աշխարհում։ Չափազանց չեմ համարի ասել, որ իմ համար աշխարհը պտտվում է իր շուրջ։ Ինձ համար ամեմակարևորն ինքն է, իր հետ կապված ցանկացած հարց, հետո նոր ՝ես։ Մենք շատ կապված ենք իրար հետ։ Ես իրեն կարոտում էի անգամ, երբ ինքը դեռ չէր ամուսնացել։ Իմ բախտը բերել է նրանով ,որ ես, ներողություն անհամեստորեն կասեմ, չափի զգացողություն ունեմ»։
Ուժեղ կին լինելու և ամուսնալուծության մասին խոսելիս`Անուշիկը նշեց.
«Մի ողջ կյանք լսել եմ այս արտահայտությունը՝«մի՞թե դուք երեխա ունեք»։ Ես ունեմ ինձանից մի տասն անգամ ուժեղ եղբայր, ով միշտ մեր կողքին էր: Նա արտերկրում է ապրում և հաճախ կարծել են,որ իր երեխան է այստեղ։ Հիմա ընդունված է ասել` ամուսնալուծվել է, ուրեմն ուժեղ կին է։ Ամուսնալուծությունը ուժեղ լինելու հետ կապ չունի։ Երբեմն կան իրականություններ, որտեղ ապրում ես և էդտեղից փախուստը փրկություն է, հետևաբար չի կարող դժվար տրվել»:
Ունեցե՞լ է Անուշիկ Առաքելյանը սիրահարվածություն.
«Մի անգամ եղել է, այն ժամանակ, երբ միտքս այդքան էլ երիտասարդ չէր։ Շատ տխուր է հնչում… Երկրորդ անգամ իմ աղջկա իրականություն բերել մի մարդու, որը հանկարծ կպարզվեր, որ ես սխալվել եմ .դա ինձ համար աններելի էր։ Հիասթափությունները բերում են փորձի։ Ասում են` տառապանքս փորձ ունի։ Մենք չենք կարող ունենալ անձնուրաց այն սիրահարվածությունը, որն ունեցել ենք երիտասարդ տարիքում։ Շատ տխուր բան է, երբ կինն ուժեղ տղամարդու տեսակին չի տեսնում իր շուրջ։ Լավ տղամարդուց ոչ մի կին չի հեռանում։ Մենք շատ հանգիստ ենք բաժանվել, չեն եղել վեճեր, եղել են մի տարի շարունակ «միանանք» փորձեր»։