Ձեր գովազդն այստեղ

Երբեմն ներվերս տեղի են տալիս… Քեթրին Մանասյանը`ամուսնալուծության, խնդիրների, որդուն մեծացնելու և դաստիարակության մասին

  • Oct 14, 2024

«Իմունիտետ» հաղորդաշարի շրջանակներում վերջերս Ռոզի Ավետիսովայի հյուրը Քեթրին Մանասյանն էր։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մտքերը։

Նշենք,որ Քեթրին Մանասյանը ստացել է վաստակաավոր արտիստի կոչում «Երկաթ» մրցանակաբաշխության կողմից։

Նա խոսեց այդ մասին հաղորդման սկզբի հատվածում.

«Երկաթ»մրցանակաբաշխությունը մի քանի տարիների պատմություն ունի։Երկաթը հապավում է` Երևանի կամերային թատրոն,նաև հետաքրքիր մեկնաբանություն կա. Երկաթ, դա ֆերումն է,կամերային թատրոնն էլ ,որպես երկաթ՝ամրության խորհրդանիշ։Կամերային թատրոնում այս նախաձեռնության հեղինակներ կարող էին ասել ի դեմս Արա Երնջակյանի, Լուսինե Երնջակյանը ու Արշալույս Հարությունյանն են, որովհետև դերասաններին ոգեշնչելու ձև մտածեցին, ձևաչափ, որպեսզի իրենց աշխատանքն ինչ-որ ձևով գնահատվի։

Հիմա վատ բաներից չխոսենք,բոլորս գիտենք աշխատավարձերով և դրամական միավորներով դրանք չեն լինում ,որովհետև թատրոնը հոգու համար է։ Գաղտնիք չէ ,բողոք է նաև ,բայց բոլորս այդ փաստի առաջ էնք։Մենք դա գիտենք ,ընդունել էնք և այդպես էլ աշխատում էնք։

Դերասանների համար ոչ թե տիտղոսներն են կարևոր ,այլ` գնահատված լինելը։ Մենք գիտենք, որ ծափահարությունները լիցքավորում են դերասանին և նորից արարելու հնարավորություն տալիս ,բայց նաև շատ կարևոր է,որ թատրոնի ներսում հենց ղեկավարությունը գնահատականով տարվա մեջ ամփոփեր և դա ավելի մեծ ստիմուլ է հանդիսանում։Կամերային թատրոնը ինձ պետական մաշտաբի ներկայացրել է վաստակավոր արտիստի կոչման,բայց քանի որ ես միշտ «փայլում եմ հաջողությամբ և աչքի ընկնող մարդ եմ» հենց հերթը հասնում է ինձ էկանոմիա է գնում։Այսինքն պետական մակարդակը հանվել էր։Երբ որ մեզ ասվել էր դիմում անելու,իսկ դիմում անելուց հետո բավական թղթաբանություն կա, այսինքն երբ որ պետական  մակարդակի դեր կար՝ պետք է անպայման երեք վաստակավոր արտիստ ստորագրի քո կենսագրության տակ,եթե որևէ մեկը չհամաձայնվի, նշանակում է` դու չես կարող այդ հարցը ներկայացնել։Ինչևէ այդ ամեն ինչը արված էր,բայց դրանից հետո բաներ փոխվեցին և կարծում եմ ,որ իրավասությունը տրված է թատրոնին ,որովհետև թատրոնի ներսում ավելի լավ գիտեն դերասանն ինչ է անում։Ոչ թե ինձ գովերգելու համար եմ ասում, այլ այդ տիտղոսը ,որ չմեծացնեն։Ին՞չ է իրենից ենթադրում վաստակավորը՝քո տարիների վաստակը,իսկ ես կարծում եմ ,որ ուռճացրած ինչ-որ տիտղոս չեմ կրում։Այսինքն ուղիղ 27տարի աշխատում եմ»:

Քեթրին Մանասյան դերասանուհին` չնայած ունեցած 27 աշխատանքային տարիներին, այսօր շատ քիչ է երևում բեմում։Ինչն՞ է դրա պատճառը.
«Շրջանը սկսվեց ինձ մոտ արդեն երեխայի  ծնունդից հետո և ես կարծում եմ,որ դա նորմալ է։Ես կարծում եմ որոշակի էտապներում մենք չենք կարող մշտապես լինել ամեն տեղ ։Ասում են`անկրկնելի մարդիկ չկան ,ոչ, մարդիկ բոլորն են անկրկնելի։Ես ի սկզբանե հասկացել եմ,որ թատրոնում եմ աշխատում ՝Կամերային թատրոնը ոչ մեկիս համար նորություն չէ ,որ ինքը երիտասարդական թատրոն է։Անընդհատ սերնդափոխություններ են լինում և շատ արագ,դա նորմալ է ։Մեր թատրոնը այդ առումով այն թատրոններից չէ ,որ նոր սերունդը պարտադիր պետք է մի քանի տարի կանգնի մասսայական  տեսարաններում, ինչը վիրավորական չէ, էլի շատ մեծ փորձ է,բայց այդ ֆորմատը ՝ոչ։Այսինքն հնարավոր է նոր սերունդն ինչ-որ ձևով իր ակտիվությամբ իրեն արդարացնի ու խաղա գլխավոր դերեր ։Իմ մի փոքր բացակա լինելն էր,որ ավելի քիչ աշխատանքային պրոցեսներում եղա »։ Չեմ խաբի ու կասեմ,որ թեկուզ այն շրջանում,որը ընտանեկան վիճակ էր իմ կողքին չի եղել ինչ-որ օգնող մարդ։Շատ խոչընդոտներ են եղել և չի ստացվել համատեղել։Անպայման կյանքի ինչ-որ փուլում ինչ-որ բանը պետք է տանուլ տա։Չեմ ուզել ,որ երեխայի հանդեպ իմ ջերմությունն ու ներկայությունը պակասի։Իհարկե իմ մասնագիտությունը երևալու մասին է, բեմի մասին էբայց նաև ուրախ եմ միշտ աջակից լինել և կուլիսներում աշխատանք անել։
Տարիներ առաջ ուզում էի մտնեի Արա Հարությունիչին ասեի`գուցե ավելորդ տեղ եմ զբաղեցնում։Այդ օրը մտքերով էի ,որ պիտի գնամ, մի կին ինձ կանգնեցրեց, ասեց մի հատ գրկեմ էլի ձեզ։Այդ գրկելը շատ ուրիշ էր և ես մտափոխվեցի»։

Քեթրին Մանասյանը խոսեց ամուսնալուծություն ասվածից.

«Դժվարությունները միշտ կան ,չեմ կարծում, որ դա իմ մենաշնորհն է։ Ես կյանքն էդպես եմ դիտարկում։Միշտ եմ մարտնչում,գտնում եմ ,որ բոլորի կյանքում էլ լինում են դժվարություններ։ Մենք հասարակական մարդիկ էնք ,մեր կյանքը հանրայնացնում  են դա չեմ սիրում։Տարբեր ժողովուրդների մոտ ամուսնության դպրոցի շասին գաղափարները տարբեր են ,բայց արժեհամակարգն ամբողջ աշխարհում կարծում եմ մի տեսակ է՝բարոյական նորմերը չունեն ազգային պատկանելիություն։Ամուսնությունը մի քիչ ինձ համար կեղծ կատեգորիա է,բաներ կան,որոնք ինչ -որ պիտակներով և անուններով են կնքվում ու հասարակությունը մի տեսակ պարտավորված է ինչ-որ նորմերի մեջ ընկնել,իսկ եթե դրանց մեջ չի համապատասխանում որեն դժբախտ զգալ։Ինձ համար երբեք,նույնիսկ որ ամուսնացած չեմ եղել ողբերգության թեմա չի եղել ինչ-որ մեկի ամուսնալուծությունը։Եթե իճարկե զույգերը հասուն ձևով են դրան  գալիս,եթե իհարկե հիմքում չի ընկած դրամա։Չնայած հիմնականում մարդու կյանքում չի կարող լինել դրամա։Մենք ամեն օր ենք ինչ-որ իրավիճակներում ապրում փոքր կամ մեծ դրամաներ։Վերլուծության դեպքում կանգնում ես մի փաստարկի առաջ ,որ դա միակ բանը չէ,որը մարդուն աղճատված կամ հաշմանդամ է դարձնում։Ինձ հետաքրքիր չի որևէ մեկի ամուսնալուծության  թեմայի  շուրջ նյութ կարդալ։Ես ընդունում եմ,որ շատ ուժեղ մարդ եմ։Սա այն մարդկանց ովքեր որ մասնակցություն ունեցել են ինձ կոտրելու հարցում . կարող է կաղամբի թերթերի նման հեշտ եմ պոկվում ,բայց միջուկը կրծելու համար շատ ամուր ատամներ են պետք։Դժվարությունները հետաքրքրեցնում են կյանքը»։

Դերասանուհին խոսեց երեխայի դաստիարակությունից  .

«Երբեմն լինում են,որ ներվերս տեղի են տալիս:Ես խնդրում եմ սիրելի ուսուցիչներ, քիչ տնայիններ տվեք։ Հետաքրքիր զրուցակից է տղաս ,ես գիտեի դա միայն ինձ համար է այդպես չէի բարձրաձայնում ,բայց շատերն են ասում։Չեմ սիրում երեխայիս համեմատության մեջ դնել,ուղղակի  ատում եմ այդ բանը։Չանել դա ես ինքս էլ իմ վրա աշխատում եմ ,որովհետև յուրաքանչյուր երեխա իր ձևով է մեծանում իր միջավայրում։ Չգիտեմ ինչ մասնագետ կլինի,փորձում եմ արվեստի մեջ ներգրավել։Չհասկացվածության պահեր լինում են ,օրինակ՝իմ համար արտառոց էր ,որ երեխան 5-6տարեկան հասակում կարող է կռիվ անի վերնաշապիկի պրինտի համար։Ես երկու հոգու կյանք եմ ապրում ,որտեղ իմ ցանկությունները հետևի պլանում են»:

Մեկնաբանություն

Որոնում