Բեն Ավետիսյանի դուստրը մանկապարտեզում լաց է լինում, երբ տեսնում է հայրիկին

  • Mar 06, 2024

Դերասան Բեն Ավետիսյանն ու նրա կինը՝ Դիանա Տոնոյանը հայկական շոուբիզնեսի ամենաքննարկված զույգերից մեկն են։
Դիանան ժամանակի հետ արժանացավ հանրության ուշադրությանն ու հիմա ինստագրամյան էջում ունի մեծ թվով հետևորդներ։

Զույգի դուստրն արդեն 1.6 տարեկան է, նա այցելում է մանկապարտեզ: Բենի հրապարակած հերթական տեսանյութում փոքրիկը մանկապարտեզում լաց է լինում, երբ տեսնում է հայրիկին:

Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ նրանք ապրում են ԱՄՆ-ում: Նախ մեկնել էր Բենը, ապա ամիսներ անց՝ Դիանան: Մեկնելիս Բենը վստահեցնում էր, որ ժամանակավորապես է գնում:

Հավելենք, որ Բենը Մհեր Բաղդասարյանի «Տետ ա Տետ» հաղորդման հյուրն էր։ Նորություն չենք ասի, որ Բենը երբեք էլ չի թաքցրել, որ իր կյանքում եղել են ֆինանսական բարդ շրջաններ։

Դերասանը  բազմիցս խոստովանել է, որ ավելի վաղ տարիքում՝ նախքան հայտնիությունը, տարատեսակ աշխատանքներ է կատարել՝ աշխատել է որպես բանվոր, DJ, ձմերուկ է վաճառել և այլն։ Ըստ Բենի՝ եղել է շրջան, երբ նույնիսկ տրանսպորտի գումար չի ունեցել։ Դերասանն անկեղծացել է, որ ոտքով է գնացել տուն գումար չունենալու պատճառով։

Թվում էր, թե այս ամենն անցյալում էր, ավելին՝ Բենը փառքի գագաթնակետին, սակայն նա Հայաստանից հեռանալու որոշում էր կայացրել։ Բենի խոսքով որոշումը դժվար էր, սակայն իր աստղայինը չէր տարել փառքի շնորհիվ, այդ պատճառով էլ կարողացել էր հանուն նպատակի մեկնել հայրենիքից։

Բենի խոսքով՝ հիմնական պատճառն այն էր, որ ինքը Հայաստանում չուներ տուն, ներկայումս իրեն հաջողվել է անել դա։ Ի դեպ, դերասանը խոստովանել է, որ ԱՄՆ-ում աշխատում է նաև որպես Uber-ի (տաքսի) վարորդ։ Ըստ Բենի՝ դա ներկայումս անում է ժամանակ առ ժամանակ։  Դերասանի խոսքով՝ ԱՄՆ-ում ցանկացած գործով էլ ստիպված ես զբաղվել․ «Կարող է գաս ու պառկովշիկ էլ աշխատես, Uber եմ քշել ու հիմա էլ ժամանակ առ ժամանակ քշում եմ, ամեն գործ կարող է անես»։

Մեկնաբանություն

Որոնում