Դերասանուհի Մերի Մակարյանը տարիներ առաջ՝ ամուսնությունից հետո, տեղափոխվեց ԱՄՆ։
Հայաստանից հեռանալով` Մերին հեռացավ նաև հեռուստաէկրաններից։ Դերասանուհին այս ընթացքում բազմիցս իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ինքը շատ երջանիկ է և իր ընտանիքն էլ`հատկապես որդու ծնունդից հետո լիարժեք է, սակայն իրեն պակասում է հարազատների կողքին լինելը։
Տևական ժամանակ առաջ Մերին նույնիսկ լաց լինելով հոլովակ էր հրապարակել, որտեղ ասում էր, որ կարոտել է իր մայրիկին, հայրենիքն ու այն ամենը ինչ հայաստանում է։
Երեկ դերասանուհին անակնկալի է բերել իր հետևորդներին ու ասել նրանց,որ Հայաստանում է։ Դերասանուհին հոլովակում երջանիկ է ու հուզված։
Նա ցույց է տվել՝ ինչպես է երեխաների հետ ժամանակն անցկացրել, ապա որդու և մայրիկի զբոսանքից մի կադր տեղադրել ու գրել.
«Ու էս տեսարանն էի ուզում մամ»։
Առաջարկում ենք դիտել հուզիչ կադրերը հոլովակում։