Օկսին քո չինական պադելկանա, եղունգդ չարժի․․․ Օկսի Ավդալյանի՝ Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելու հետքերով

  • Nov 22, 2022

Գաղտնիք չէ, որ երգչուհի Օկսի Ավդալյանին շատերն են մեղադրում երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելու մեջ: Բանն այն է, որ եթե Լիլիթը ներկայանում է մի կերպարով, Օկսին ամեն կերպ փորձում է նմանվել նրան, կամ եթե Լիլիթը ինչ որ տեսակ երգ ու տեսահոլովակ է ներկայացնում, ապա Օկսին, ժամանակ չկորցնելով, շտապում է նմանատիպ մի բան անել:

Starnews.am-ը օրերս գրել էր հոդված, որում անդրադարձել էր Օկսի Ավդալյանի՝ Լիլիթ Հովհաննիսյանին նմանակելուն։ Օկսին նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում ակնհայտ երևում է  Լիլիթին հերթական նմանակելը, ինչն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ։

Այս ամենին անդրադարձել են համացանցային օգտատերերը, ովքեր Լիլիթի լուսանկարների տակ անընդմեջ գրել են Օկսիի նմանակման մասին: Այս ամենը չի վրիպել starnews.am-ի աչքից : Օգտատերերը մասնավորապես նշել են․<<Շարունակիր նույն ձև, Օկսին քո չինական պադելկանա>>։<< Եղունգդ չարժեն քեզ կրկնօրինակողները>>։

Ստորև ներկայացնում ենք 2 տեսահոլովակները՝ հետևությունները թողնելով Ձեզ։

 

Մեկնաբանություն

Որոնում