Կամերային թատրոնը օրեր առաջ մեկնել էր Թեհրան՝ «Ֆաջր» 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հունվարի 29-ին հանդես գալու «Համլետ» ներկայացմամբ:
Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Իրանում տեղի ունեցած պայթյունավտանգ իրադարձությունների հետևանքով դերասանների հետ կապն ընդհատվել է։
Չնայած նրան, որ ռեժիսոր Արշալույս Հարությունյանը հայտնել էր, որ նրանց հետ ամեն ինչ նորմալ է, փաստն այն է որ դերասանները կապի խնդիր այնուամենայնիվ ունեցել են։
StarNews-ը նկատել է, որ հենց այսօր Հայաստան վերադառնալուց հետո Լուիզա Ներսիսյանը, Զիրոյանը, Ռաֆայել Երանոսյանն ու այլ դերասաններ իրենց էջերում կիսվել են Իրանում անցկացրած ուրախ ժամանցի կադրերով։