Երգչուհի Անի Քրիստին հրապարակել է ամուսնու և դստեր լուսանկարը. երգչուհու ընտանեկան նոր`ջերմ կադրերը

  • Oct 25, 2024

Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին իր ինստագրամյան էջում հրապարակել է արխիվային լուսանկարներ, որոնք դստեր մեկ տարեկանից են: Անիի լուսանկարներից մեկում նաև ամուսինն է, ում մասնակցությամբ հրապարակում նա դեռևս չէր կատարել:

Ներկայացնում ենք երգչուհու երիտասարդ ընտանիքի ջերմ ու սիրառատ լուսանկարները:

Նշենք, որ վերջերս Անին հարցազրույցներից մեկում խոսել էր ամուսնու հետ ամուսնության և հարաբերությունների մասին.

«Անկեղծ ասած՝ երկար տեւեց։ Մենք հինգ տարի հանդիպել ենք, ապրել միասին եւ միայն վերջին երկու տարում է, որ մտածել եմ երեխա ունենալու մասին։ Որովհետեւ մենք շատ բարդ փուլեր ենք ունեցել, երկուսս էլ անհատականություն ենք, մեր «բզիկներն» ունենք, իսկ իմ համոզմամբ՝ երեխան պիտի խաղաղ ընտանիքում ծնվի։ Եվ իմ բալիկը ծնվեց այն ժամանակ, երբ այդ խաղաղությունը եկավ մեր տուն։ Ամուսինս շատ համեստ մարդ է այդ առումով. մեր տանը խոսակցություն չի եղել, թե բա ե՞րբ ես ուզում երեխա ունենանք։ Ասել է, որ շատ է ուզում պապա դառնալ, բայց շատ զուսպ է եղել այդ հարցում»:

Մեկնաբանություն

Որոնում