Ձեր գովազդն այստեղ

Ումից Արմուշը ներողություն խնդրեց եթերում և ինչու. մանրամասներ

  • Mar 01, 2025

«Խոստովանություն» հաղորդման հերթական եթերի հյուրն էր Արման Խաչատրյանը՝ Արմուշը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Որ՞ պահից Արմանը «դարձավ» Արմուշ.

«Երբ Սահակյան Արմանն ասեց` «Արմուշ, արի հետևիզս, գործ կա». հենց էդ պահից։ Կնքելա ինձ Սահակյան Արմանը, ու տենց գնաց Արմուշ»։

Արմուշը երկար տարիներ երազել է աղջիկ ունենալ, քանի որ իր խոսքով թե՛ կնոջ, թե իր զարմիկների բոլորի երեխաները տղաներ էին։

Նրա աղջիկը՝ Անահիտը շուտով կդառնա երեք տարեկան։

Արմուշի կարոտի անունը սերն է.

«Սեր… Սիրո պակաս կա։ Կարոտ նաև ընտանիքն է… Սերը քչացելա, մենք` որպես հայ, մեկս մյուսիս նկատմամբ,  սիրո պակասը կա։ Վստահությունը կորավ,աղետը աղետի հետևից»։

Հաղորդման վերջում Արման Խաչատրյանը` առիթից օգտվելով, ցանկացավ ներողություն խնդրել.

«Կուզենամ ներողություն խնդրեմ այն մարդկանցից, ում ոչ մտածված նեղացրել կամ վիրավորել եմ։ Ինձ կներեք, եթե ես իմ վարքով, խոսքով, շատ ժամանակ ուղիղ լինելով նեղացրել եմ»։

Մեկնաբանություն

Որոնում