Երգչուհի Զարուհի Բաբայանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ հաճախ հրապարակումներ է անում իր առօրյայից, հանգստից, ինչպես նաև համերգային երեկոներից:
Օրերս ինստագրամում մի տեդսնյութ էր տարածվել, որտեղ փոքրիկ երեխա էր`նորածին, ով ով աչքի էր ընկնում իր խոժոռ և դժգոհ դեմքի արտահայտություններով:
Այս տեսանյութը տարածվում էր համացանցում`հումորային նպատակով, քանի որ գլխավոր տարածողը տեսանյութին կից գրել էր «Կիսուր ա ծնվել»`ակնարկելով որոշ սկեսուրների բացասական կերպարը:
Երգչուհի Զարուհի Բաբայանն ու իր սկեսուրը մշտապես աչքի են ընկել հաշտ ու համերաշխ մի տանիք կիսելով, սակայն StarNews-ի աչքից չի վրիպել, որ երգչուհին տարածել է տեսանյութը: Ինչպես Զարուհին է նշել`ինքը չի դիմացել և տարածել է տեսանյութը:
Արդյո՞ք այս կերպով Զարուհին իր սկեսուրին`Սոֆի Դևոյանին է ակնարկում, թե՞ պարզապես որոշել է ինքն էլ կիսվել հումորային տեսանյութով, հստակ չենք կարող ասել: Սպասենք երգչուհու արձագանքին: