Tet A Tet տոնական հաղորդման հյուրն էր սիրված երգիչ Արմենչիկը: Հաղորդավար Մհեր Բաղդասարյանը հաղորդման ընթացքում խոսել է նաև նրա կնոջ հետ:
Starnews-ը հետևել է Արմենչիկի կնոջ խոստովանությանը:
Արմենչիկի կինը՝ Լուսինեն, պատասխանելով հարցին, թե արդյոք հիշում է նրանց առաջին ծանոթությունը, նշել է, որ դա տեղի է ունեցել Արամ Ասատրյանի հուշ երեկոներից մեկի ժամանակ, որի ընթացքում նա օգնում էր իր ընկերներին կազմակերպչական հարցերով, իսկ Արմենչիկը մասնակցում էր այդ միջոցառմանը:
Արմենչիկի կինը` նշելով, որ իրենց ամուսնական կյանքի ընթացքում նա ընդամենը երկու անգամ է հարցազրույց տվել, որպես բացառիկ դրվագ Մհերին ներկայացրեց նրանց առաջին հանդիպման վերաբերյալ մի պատմություն:
«Արդեն համերգը վերջացել էր, երբ մենք գնում էինք համերգից հետո կազմակերպված միջոցառմանը: Ես նստած էի երգիչների սեղանին ու չնկատեցի, թե ինչպես Արմենչիկը եկավ նստեց մոտս: Մեկ ժամ է, երկու ժամ է Արմենը խոսում է ամուսնության մասին: Մեր առաջին հանդիպումն է ու նա խոսում է ամուսնության մասին: Հեռու եմ պահում ինձ, որովհետև ոնց կարելի է առաջին հանդիպման ժամանակ խոսել ամուսնության մասին, բայց ես հետո հասկացա, որ էտ անկեղծությունը բարությունը դա ինքն է, դա հենց Արմենչիկն է՝ բարի և անկեղծ»,- ասել է Լուսինեն: