Վերջին ամսվա ամենաքննարկված թեման Տաթևիկ Ադումյանի անձնական կյանքն ու 14 տարվա ամուսնությունից հետո դերասանուհու ամուսնալուծվելու որոշումն է։
Դերասանուհին հրաժարվում է խոսել թեմայի մասին, սակայն անում է ինստագրամյան հրապարակումներ, որտեղ խոսքը գնում է դավաճանության մասին։
Տաթևիկի երկրպագուները քաջալերել են սիրելի դերասանուհուն՝ նշել, որ սիրում են նրան և որ Տաթևը անպայման երջանիկ է լինելու։
Այս համացանցային քննարկումներին զուգահեռ կա նաև մի փաստ, որը այս տարիների ընթացքում դուրս էր մնացել հանրության ուշադրության շրջանից։
Բանն այն է, որ ըստ մեր ստացած նամակների Տաթևիկի ամուսինը՝ թարգմանիչ Խաչատուր Ադումյանը, նախքան դերասանուհու հետ ամուսնանալը արդեն եղել է ամուսնացած և ունի դուստր։
Ավելին` խաչատուրի մասնագիտական նկարագրի մեջ էլ նշված է հետևյալը։
«Խաչատուր Ադումյանը ոչ միայն անգլերեն լեզվի առաջատար թարգմանիչ է, այլ նաև ճանապարհորդ, երիտասարդ հայր և բանիմաց անձնավորություն»։
Հարկ է նշել, որ Տաթևիկ Ադումյանը այս փաստին երբեք չի անդրադարձել։