Ձեր գովազդն այստեղ

Սարոն խաղատանը 1 միլիոն 500 հազար դոլար է շահել

  • Feb 25, 2025

Hraparak.am-ը գրում է, որ իր տեղեկություններով, երգիչ Սարոն ԱՄՆ-ում կազինոյում 1 միլիոնից ավելի գումար է շահել: Շոուբիզնեսի աշխարհից տեղեկացանք, որ օրեր առաջ հայտնի երգիչ Սարո Թովմասյանը Լաս Վեգասի խաղատներից մեկում 5 դոլար խաղադրույք է արել եւ 1 միլիոն 200 հազար դոլար շահել։ Նա ԱՄՆ-ում տված համերգից հետո գնացել է կազինո՝ հանգստանալու եւ միանգամից «հարստացել» է։

Սարոյի ընկերներից մեկը կայքի հետ զրույցում հաստատել է լուրը։ «Մոտ 300 հազար դոլար խաղադրույք են արել ինքն ու ընկերը և մեկուկես միլիոն դոլար է շահել», ասաց նա։ Իհարկե, այդ գումարից մեծ հարկեր են վճարել` մի քանի հարյուր հազար դոլար, բայց մեկ միլիոնից մի քիչ պակաս գումար մնացել է երգչին:

Մեկնաբանություն

Որոնում