Դերասանուհի Էվելինա Շահիրյանը և ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը ամուսնությունից, ապա նաև երեխա ունենալուց հետո շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել։
Էվելինան իր ինստագրամյան էջում ևս ակտիվ է։ Նա այնտեղ ցույց է տալիս ներկայացման փորձերից կադրեր, ինչպես նաև փոքրիկ Դանիելի մասնակցությամբ հոլովակներ։
Այսօր դերասանուհին իր ինստագրամյան էջում կազմակերպել է հարցուպատասխան, որի միջոցով շփվել և պատասխանել է հետևորդներին հուզող հարցերի:
Հարցերից մեկը Էվելինայի աղջիկ երեխա ունենալու ցանկության մասին էր: Դերասանուհին նշել է, որ միշտ երազել է ունենալ աղջիկ երեխա, պատկերացրել է`ինչ թիթիզ զգեստներ է ունենալու փոքրիկը: