Սիրված երգիչ Արամ Ասատրյանն, ով անժամանակ հեռացավ կյանքից, ունի 3 որդի և 1 դուստր: Որդիներից Արտաշը և Տիգրանը այս պահին գտնվում են Ամերիկայում և այնտեղ ծավալում են իրենց գործունեությունը:Նրանք քույր ունեն, ում անունը Զվարթ է:
Սիրված երգչի`Արամի մյուս որդին`Սեդրակը, ևս կյանքից անժամանակ հեռացավ: Օրերս համացանցը խոսում էր Սեդրակի որդու անակնկալ ամուսնության առաջարկից, որը նա արել էր իր ընկերուհուն:
StarNews-ը որոշել է ներկայացնել Սեդրակի կնոջ`Կարմեն Թովմասյանի լուսանկարները և որոշ մանրամասներ հայտնել նրա մասին:
Այն , որ նա չափազանց երիտասարդ և գեղեցիկ տեսք ունի` անհերքելի է:
Պարզվում է Կարմենը ամուսնու մահից տարիներ անց ամուսնացել է Ամերիկայում բնակություն հաստատած Արտակ Մկրտչյանի հետ, ով մանագիտությամբ բժիշկ է:
Կարմենն ու Արտակն այսօր ունեն իրենց կլինիկան, որտեղ իրականացնում են էսթետիկ միջամտություններ:
StarNews-ի տեղեկություններով` Սեդրակի այրին և իր նոր ամուսինը ջերմ հարաբերություններ ունեն Սեդրակի եղբայրների և նրանց ընտանիքների հետ:
Ի դեպ նրանք բոլորը միասին են եղել օրեր առաջ տեղի ունեցած շքեղ ամուսնության առաջարկությանը:
Նշենք, որ սկեսուր Կարմենը չափազանց մեծ սեր է տածում իր որդու ընտրյալի`Աննայի հանդեպ:
Ստորև` ընտանեկան ջերմ լուսանկարները: