Դիզայներ Մերի Ստեփանյանն առավել հայտնություն ձեռք բերեց իր գերշքեղ հարդանիքից հետո, որը տեղի ունեցավ այս ամռանը: Դիզայների հարսանեկան ողջ եռուզեռը ստանձն էր առել ներկայացնելու Starnews-ը: Դե իսկ հետահարսանեկան հանգիստը, մեղրամիսն ու Մերիի վարած կյանքը ևս չէր վրիպել մեր աչքից:
Այս անգամ ևս`հետևելով դիզայների լուսանկարներին երևում է, թե որքան երջանիկ է նա և ինչպես է օր օրի զարմացնում իր հետևորդներին իր վարած կյանքով:
Starnews-ը տեղեկացրել էր, որ օրերս դիզայներ Մերի Ստեփանյանի հարսանիքն էր։
Նշենք, որ սա դիզայների առաջին ածուսնութկունը չէր: Մերին եղել է ՕԵԿ նախկին Նախագահ Արթուր Բաղդասարյանի նախկին հարսը:
Նշենք, որ հարսանիքից հետո Մերին հարցուպատասխան էր կազմակերպել:
Շատերը գրում էին, որ Մերիի ամուսինը հայ չէ, կամ Մերին ամուսնուց չափազանց մեծ է: Այս և այլ հարցերին դիզայները պատասխանել էր ինստագրամյան հարթակում:
Օրինակ`խոսելով իրենց տարիքային տարբերության մասին, Մերին նշել էր, որ իրենք նույն թվականի նույն օրն են ծնվել:
Այն հարցին`արդյոք՞ իր ամուսինը հայ չէ, Մերին նշել էր, որ սկզբում իր մոտ էլ է եղել նման տպավորություն: