Կյանքի ուղիներով հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան Արտյոմ Կարապետյանը, ով իր խոսքում անդրադարձել էր մի քանի թեմաների։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Արտյոմը ընտանիքի կրտսեր զավակն է, ունի 5 ավագ քույր․
«Շատ առավելություններ եմ ունեցել քույրիկների հետ համեմատած, այդ երես տալը մի քիչ եղել է, չնայած մակրս մանկավարժ էր, և ամենախիստ մանկավարժներից է եղել, բայց կարողանում էինք լեզու գտնել։ Շատ ավելի փոքր ժամանակ կապրիզներով երեխա եմ եղել, բայց դրանից հետո հասկացա, որ դա ընդամենը մանկություն է։ Մայրս մեզ համար արել է առավելագույնը»:
10 տարեկանում դերասանը կորցրել է հորը և ընտանիքի հոգսը բավականին վաղ տարիքից Արտյոմը իր ուսերին է վերցրել․
«Մի քանի շաբաթ պառկեց հիվանդանոցում։ Ես նույնիսկ հիշում եմ նախորդ օրը։ Հայրս քաղցրակեր չէր, ես ու մայրս հերթական այցն էինք արել, ծիրանի սեզոնն էր, ինքը կերավ, մենք զարմացանք ու ուրախացանք, բայց այդ ուրախությունը քիչ տևեց։ Երբ քեզ սիրող, հարազատ մարդիկ այդ ժամանակ փորձում էին օգնել քեզ ու վերջում ասում էին, դե արդեն դու ես տան տղամարդը։ Դա ինձ համար չգիտեմ ինչ էր, նախ պետք է հասկանայի, թե ինչ է տղամարդը, հետո՝ տան տղամարդը; Պապայից հետո Նոր տարիները իմ ամենաչսիրելի տոներն էին, որովհետև ես երեխա էի, ուզում էի դրսում ձնագնդի խաղայի,բայց ես տան տղամարդն էի, պետք է գնայի շնորհավորեի այդ մարդուն, որովհետև հայրս դա արել է շատ սիրուն ձևով։ Բազմաթիվ աշխատանքներ եմ արել ես այդ տարիների ընթացքում, ես այդ պահին չէի սիրում այդ աշխատանքը, բայց գնացել արել եմ։ Այդ տարիներին ես Լենինականի շուկայում աուդիոկասետներէի վաճառում։ Աշխատանքը եղել է դաս, դպրոց, ինչու չէ, նաև հաճույք»։
1988 թվականի դեկտեմբերի 7-ին Արտյոմը եղել է ընդամենը 10 տարեկան, երբ տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժը։ Դերասանը վերհիշել էր, որ այդ պահին տանը մենակ է եղել․
«Ես այդ օրը մեխը գազօջախի վրա տաքացնում էի, վազելով հանում էի դուրս, մի հատ երկաթ քար, դարբնություն էի անում, ու մամայից թաքուն էի անում։ Երբ որ այդ ամեն ինչը սկսվեց, իմ մեջ այդ պանիկան սկսվեց, որ ես ինչ-որ բանով վնասեցի գազի համակարգը ու այն ինչ կատարվում է ես եմ անում։ Ու դրան կրկնապատկվում է այն, որ մայրս ինձ բռնեց՝ կորած եմ։ Մի ձև դուրս եմ եկել տանից ու տեսա մորս, մանկապարտեզից ինքը գալիս էր վազելով ու ես լացում էի փողոցի մեջտեղում։ Ինքը որ ինձ գրկեց ու ասաց չվախենաս, ես ուրախացա, որ մեղք չունեմ։
Դպրոցն ավարտելուց հետո, Արտյոմն ընտրում է ճանապարհաշինարարի մասնագիտությունը և հենց ուսանողական տարիներին էլ հայտնվում է ՈՒՀԱ-ում, ապա՝ հեռուստատեսային նախագծերում․
Այդ ժամանակ սովորում էի շինարարկան տեղնիկումում ու այնտեղ չէի տեսնում այն մարդկանց, ում հետ կարելի էր այդ թիմը ստեղծել; Բայց իմ ընկերները սովորում էին ուրիշ բուհերում ու այնպես ստացվեց, որ ես գնացի Գյումրիի պոլիտեխնիկ ինստիտուտ ու մտա ԿՎՆ-ի թիմ։ Ես բանակից ազատվել եմ կոնկրետ ֆիզիկական-առողջական պատճառներով։ Բանակում ծառայելը ինձ այնքանով էր հետաքրքիր,որ ցանկացած տղամարդ այդ 2 տարվա մասին իր ամբողջ կյանքում խոսում է։ Իմ կյանքում այդ բացը կար։ Իսկ Բանակում հեռուստասերիալը շատ բան տվեց։ Մենք միշտ կատակում էինք, ասում էինք, եթե բանակում մի հատ առավտ ես վազելու, մենք 4 դուբլ ենք վազում»: