StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում նոր հրապարակում էր արել՝ ցույց տալով, թե ինչպես են ընթանում նախահամերգային փորձերը։
Երգչուհի Լենա Ղազարյանն էլ զվարճալի հոլովակ էր հրապարակել դստեր՝ Նելլկայի մասնակցությամբ։
Երեխայի մասնակցությամբ զվարճալի հոլովակով էր կիսվել նաև Հռիփսիմե Ելինյանը՝ ցույց տալով, թե ինչպես է իր և Գրիգոր Դանիելյանի որդին կատարում վերջին շրջանում ամենատարածված երգերից մեկը։
Սոֆյա Պողոսյանը նույնպես որդու մասնակցությամբ զվարճալի տեսանյութ էր ներկայացրել։
«Գահերի խաղը» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Սոֆի Թյորները ամուսնալուծվել է, սակայն կարճ ժամանակում նոր սիրելի է գտել։ Պապարացները նկատել են դերասանուհուն ընկերների և նոր սիրելիի հետ հանգստանալիս։