Ավելի մեծ կnրուստ չեմ պատկերացնում. արվեստագետը արտասվեց

  • Feb 09, 2024

«Գագիկ Գինոսյանը հայ ազգային ոգու նվիրյալ էր, ազգային երազանքների իրականացմանը նվիրյալ էր, մարդկանց ուղղորդում էր։ Գագիկը հզոր էր իր էությամբ։ Ես նույնիսկ հիմա, որ այսքան հուզված եմ, վատ եմ զգում, ինքը արտասվել չգիտեր ինքը կռվել գիտեր, ինքը զենքի հայ էր և մեր երազանքների իրականացման նվիրյալը, անմնացորդ նվիրյալը։ Հայրենասեր էր, չգիտեմ, ավելի մեծ կորուստ ես չեմ պատկերացնում իմ կյանքի ընթացքում։ Թող հիշատակը վառ լինի իր զինակից ընկերների։ Եվ, ինչու ոչ, իր աշակերտների, ուսանողների շրջանում մենք պահելու ենք դա։ Քանի Գագիկի տեսակը գոյություն ունի և Գագիկի սաները կան, մեր գործը անմահ է լինելու և մենք հաղթանակով ենք պսակելու այս դժվարին պահին»,-լրագրողների հետ զրույցում ասաց արվեստագետն ու արտասվեց:

Մեկնաբանություն

Որոնում