StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասան, պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանի կինը՝ Հռիփսիմե Ելինյանը, ինստագրամյան իր էջի story բաժնում հանդես էր եկել տեսանյութով՝ պատմելով, թե որքան բարդ է իրենց համար եղել սեպտեմբերի մեկնարկը։
Գրիգն ու Սոնան էլ նշում էին ամուսնության 5-ամյակը և, օրվա առթիվ, սոցիալական հարթակներում համատեղ ջերմ հրապարակումներ էին արել։
Զվարճալի հոլովակով էլ հետևորդների հետ կիսվել վր հումորիստ Աղաս Մանուկյանը։
Իսկ, ահա լրագրող Արուս Տիգրանյանը, անդրադառնալով օգտատերերից մեկի նամակին, խոսել էր մայրության թեմայի մասին։
Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ հետևորդներին էր ներկայացել նոր լուսանկարով ու դրան կից արված գրառմամբ։
Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ երգչուհի Թեյլոր Սվիֆթն ու սիրելին՝ Թրևիս Քելսը, բաժանվել են։ Հիշեցնենք, որ նրանց սիրավեպի մասին լուրերը շրջանառվում էին 2023 թվականի սեպտեմբերից։