Արտաշես Ալեքսանյանի վերջին պատգամը հայրենիքին և հայ ժողովրդին

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահից հետո հանրությունը մեծ սիրով ու հուզմունքով վերհիշում է նրա հարցազրույցներն ու կյանքի մասին ասված խոսքերը։

«Խոստովանություն» հաղորդման ընթացքում, երբ յուրաքանչյուր հյուր վերջում իր ցանկությունն ու պատգամն է հղում, Արտաշես Ալեքսանյանն անկեղծ ու հայրենասիրական խոսքերով դիմել էր հայ ժողովրդին։

«Կմաղթեմ մեր երկրին խաղաղություն, կապույտ երկինք, որպեսզի մեր երկիրը խաղաղ լինի, բոլորի ընտանիքները խաղաղ ապրեն, երեխաները կապույտ երկնքի տակ մեծանան, և իմ ընտանիքին, իմ թոռներին, որպեսզի կարողանանք բոլորս միասին լինել։

Մի ներկայացում էի խաղում՝ «Վարպետ Մարգար»-ը։ Այնտեղ ասում էր. «Է՜, վարպետ Մարգար, մեջքդ ծռավ տուն սարքելով ամբողջ աշխարհում, հմի չկռցար մի մեծ տուն սարքեիր, ամբողջ աշխարհի հայերին լցնեիր մեջը ու սեիր՝ դե գնացեք, հիմի իրար հետ ապրեք…»»։

Այս խոսքերն այսօր առանձնահատուկ հնչողություն են ստացել՝ դառնալով Արտաշես Ալեքսանյանի թողած ամենահուզիչ պատգամներից մեկը՝ խաղաղության, միասնության և հայրենիքի հանդեպ սիրո մասին։