Ձեր գովազդն այստեղ

Սխալ լուրեր են տարածում, որ իրենց բաժանման պատճառը ես եմ, ես ինձ համարում եմ Վահագնի առաջին ու վերջին կինը… Վահագն Գալստյանի կինն անկեղծացավ

  • Feb 22, 2025

«Կյանքի ուղիներով» հաղորդման հերթական հյուրը Վահագն Գալստյանն էր։

StarNews-ը հետևեց զրույցին։

2017 թվականին դերասանի անձնական կյանքում ամեն ինչ գլխիվայր շրջվեց. նա և դերասանուհի Շուշան Ղազարյանը` շուրջ 14 տարվա ամուսնությունից հետո որոշեցին հեռանալ իրարից։ Ինչուների պատասխանը Վահագնը այսօր չունի, բայց այդ առաջին ամուսնությունից նա մեկ տղա և մեկ աղջիկ ունի.

«Փորձել ենք էնպես անել, որ չանրադառնա երեխեքին, բայց սուտա, չեմ հավատում, որովհետև իրա չափով անրադարձն ունենալու ա։ Հիմա աղջիկս այս տարի կլինի 20տ, տղաս՝ 15: Մեղադրանք լինի-չլինի, դու քեզ մեղավոր ես զգում։ Դուշմանիդ էլ չես ցանկանա, որ զավակից հեռու լինի…»։

Այդ բաժանման համար որևէ մեկը երբևէ  մեղավոր չի եղել՝վստահեցնում է Վահագնը և զարմանում այն խոսակցությունների վրա, որ ժամանակ առ ժամանակ առաջանում են իր անձնականի շուրջ։ Այդ բաժանումից մի քանի տարի անց է հանդիպել նրան, ով պիտի իր համար նոր երջանկություն ձևավորեր.

«Փնտրում էի լուսավոր մի կետ, ում հետ կժպտամ։ Մի մարդ, որ ավելի ինձ կսիրի և ոչ իմ անուն ազգանունը, որ կսիրի ինձ և ոչ իմ դերերը։ Մարդ, ով  կուզի քայլել իմ հետ, իմ ներկայությունը վայելելու, այլ ոչ որ փողոցում ասեն չգիտեմ ինչ։ Շատ անսպասելի այդ ամեն ինչը եղավ»։

Հաղորդման շրջանակներում խոսեց նաև Վահագնի ներկայիս կինը.

«Սխալ տեղեկություններ են տարածում, որ իրենց ամուսնալուծության պատճառը ես եմ՝չկա նման բան։ Ես պետք է խնդրեմ Վահագն Գալստյանի մասին նյութ տարածելուց շեշտը չդնեն անցյալի վրա, որովհետև ինքն այժմ ապրում է ներկայով։ Ես ինձ համարում եմ առաջին և վերջին կինն իր կյանքում։ Ես ունեմ դուստր, ու Վահագը առաջին պահից ասել է` «երբ ինքը մտնի իմ տուն`դառնում ա իմ աղջիկը»։

 

Մեկնաբանություն

Որոնում