Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտ Ալեքս Գևորգյանն ընդունվել է Էսսենի Ֆոլկվանգ Արվեստների համալսարան

Երևանի Պ․Ի․Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի ֆեյսբուքյան էջում նոր գրում է տարածվել, որով աշխատակազմը ուրախալի լուր է հայտնում.

«10-րդ դասարանի
աշակերտ, 15-ամյա Ալեքս Գևորգյանն ընդունվել է Էսսենի Ֆոլկվանգ Արվեստների համալսարան՝
«Գործիքային կրթություն/Դաշնամուր» մասնագիտությամբ «Երաժշտության բակալավր»-ի ուսումնական
ծրագրով։

Մեր աշակերտը նշված համալսարան է դիմել՝ համաձայն տվյալ ուսումնական հաստատության «Բացառիկ
գեղարվեստական տաղանդի առկայությամբ» դիմորդների համար նախատեստված կարգի, որը
հնարավորություն է տալիս առանց միջնակարգ կրթության ավարտական վկայականի, դիմել համալսարան՝
բակալավրի աստիճան հայցելու համար։
Ըստ համալսարանի նշված կարգի, «Բացառիկ գեղարվեստական տաղանդի առկայությամբ» կարգավիճակով
դիմորդը համալսարան կարող է ընդունվել միայն ընդունելության քննությունների երկու փուլերում մյուս
դիմորդների ընդունելության համար բավարար համարվող միջին գնահատականից բարձր գնահատական
ստանալու դեպքում։

«Գործիքային կատարում» և «Երաժշտության տեսություն» (գերմաներեն լեզվով) առարկաների
քննություններում Ալեքս Գևորգյանը ստացել է առավելագույն գնահատականները՝ դառնալով 2025/2026
ուսումնական տարում «Բացառիկ գեղարվեստական տաղանդի առկայությամբ» կարգավիճակով Ֆոլկվանգ
Արվեստների համալսարան ընդունված միակ ուսանողը»։

Նշենք նաև, որ Ալեքս Գևորգյանի ուսուցիչներն են Հասմիկ Անչարակյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը։