Օրեր առաջ երևանյան ռեստորաններից մեկում տեղի է ունեցել երգիչ Էռնեստ Օգանիսյանի հարսանյաց հանդեսը:
StarNews-ը պատմել է երեկոյի մանրամասների մասին, իսկ այժմ առաջարկում է դիտել զվարճալի տեսանյութ, որը տեղի է ունեցել եկեղեցում: Էռնեստի կինը շփոթվել և «Հնազանդ եմ» լինելու փոխարեն ասել է «Տեր եմ»: Ինչին ի պատասխան Տեր հայրն ասել է `«Արի դու հնազանդ եղիր»:
Նշենք, որ հարսանյաց երեկոյին ներկա են եղել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ`Թաթուլ Ավոյանը, Արկադի Դումիկյանը, Դիանա Հարությունյանն ու այլ հայտնիներ:
Երեկոյի ընթացքում երգիչը հուզիչ պար է ունեցել իր մայրիկի հետ: Ինչպես կադրերն են հուշում`իսկական հայկական ուրախ հարսանիք է տեղի ունեցել:
StarNews-ը նաև առաջարկում է հետևել սիրված երգչի հարսանյաց կադրերին: