«Օրհնված սկիզբ»․ Հայկ Պետրոսյանի փոքրիկը ստացել է առաջին օրհնությունը

Դերասան Հայկ Պետրոսյանի ընտանիքում ուրախ և խորհրդանշական օր է։ Փոքրիկը դարձել է 40-օրական, և այդ կարևոր առիթով ընտանիքը կիսվել է ջերմ ու հուզիչ կադրերով։

Հրապարակված լուսանկարներից և տեսանյութերից պարզ է դառնում, որ ծնողները երեխային տարել են եկեղեցի՝ ստանալու Աստծու օրհնությունը։ Այս գեղեցիկ ու խորհրդավոր ավանդույթը հայ ընտանիքներում առանձնահատուկ նշանակություն ունի:

Կադրերում զգացվում է ընտանիքի երջանկությունն ու խաղաղությունը․ փոքրիկի շուրջը համախմբված սիրո ու հոգատարության մթնոլորտը անմիջապես փոխանցվում է նաև հետևորդներին։

Հրապարակումը մեծ արձագանք է գտել համացանցում:

Ձեզ ենք ներկայացնում այս գեղեցիկ ու հուզիչ կադրերը։