Եթե երկրի ղեկավարը լիներ որձ տղամարդ, կմեղադրեի արտագաղթողներին ու ծառայությունից խուսափողներին. Կարեն Արայան

  • Mar 03, 2023

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, գեղանկարիչ Կարեն Արայանն է: 

StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել հետաքրքիր մտքերը:

Հաղորդման ընթացքում Կարենն անկեղծացավ`նշելով, որ ինքը հեռու է եղել քաղաքականությունից և չի սիրել բնագավառը, սակայն հայրենասիրությունն ու ցավի զգացողությունն է բերել քաղաքականություն:

Կարենը մասնակցել է 44-օրյա պատերազմին`կամավոր: Կարենը խոսեց այն մասին, թե ինչ ակնկալիքով ու ինչի սպասումով էր գնում պատերազմի դաշտ  ու ինչ տեսավ.

«Տեսա դավաճանություն, մեջքից հարված էն տղերքի հանդեպ, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի»:

Նա նաև խոսեց այն մասին, որ այսօր մարդիկ դիմում են արտագաղթի ճանապարհը.

«Այս իշխանության օրոք արտագաղթողներին ես չեմ մեղադրում, այս իշխանության օրերին ծառայությունից խուսափողներին ևս չեմ մեղադրում: Եթե երկրի տղամարդը լիներ որձ տղամարդ, կմեղադրեի»:

 

 

Մեկնաբանություն

Որոնում