«Իմ լավագույն ստեղծագործությունն եմ թողել աշխարհին»․ Նվարդ Դուդուկչյանը մայրացել է․ Լուսանկար

Դերասանուհի Նվարդ Դուդուկչյանը մայրացել է և հենց այսօր հրապարակել է հուզիչ լուսանկար հիվանդանոցից՝ փոքրիկի հետ։ Լուսանկարը շատ արագ տարածվել է համացանցում՝ արժանանալով բազմաթիվ շնորհավորանքների։

Նվարդը նաև կիսվել է իր առաջին մայրական զգացողություններով՝ գրելով․

«Ես առաջին անգամ ա որ իրապես մամա եմ, ու էս առաջին էմոցիայի մասին փոստ ա։

Պարզվում ա որ մամա լինելը իրոք բոլոր ցավերը մոռանալու մասին ա, պարզվում ա որ իրոք երեխու առաջին ձայնի հետ քո մոտ ամեն ինչ բնությունից գալիս ա, պարզվում ա որ աշխարհի բոլոր աշխատանքները, բոլոր ստեղծած դերերը, բոլոր ստեղծած բառերը, ստեղծած ամեն ինչ դառնում ա աննշան էդ ստեղծագործության առաջ։

Պարզվում ա որ իրոք մաման ամեն ինչ գիտի))) չգիտեմ որտեղից, բայց էդ իմացությունը միանգամից գալիս ա։ Իրոք մամա լինելուց դու սկսում ես բոլորին խորհուրդներ տալ ուշադիր լինել։ Պարզվում ա որ երբ մամա ես՝ բարությանդ սահման չկա։ Պարզվում ա որ հայտնվում են աչքեր, որոնք ամենասիրունն են։ Մի խոսքով՝ մաման էդ հոգեվիճակ ա… Չգիտեմ մի քանի տարուց ոնց կմտածեմ… Բայց հիմա մտածում եմ, որ իմ լավագույն ստեղծագործությունն եմ թողել աշխարհին»

Դերասանուհու այս անկեղծ ու խորիմաստ խոսքերը հուզել են հետևորդներին, ովքեր շտապել են շնորհավորել նրան՝ մաղթելով առողջություն փոքրիկին և անսահման երջանկություն նորաստեղծ մայրիկին։