“Շնորհավոր ծնունդդ վարպետ”․ Խորեն Աբրահամյանը կդառնար 96 տարեկան․

Հայ թատրոնի և կինոյի լեգենդար ներկայացուցիչը տարիներ շարունակ եղել է հայկական մշակույթի ամենավառ ու ազդեցիկ դեմքերից մեկը։ Նրա ստեղծած կերպարները մինչ այսօր ապրում են հանդիսատեսի հիշողության մեջ՝ դառնալով դասական և սիրված բոլոր սերունդների համար։

Խորեն Աբրահամյանը ոչ միայն փայլուն դերասան էր, այլև մեծ անհատականություն, որի արվեստը ձևավորել է մի ամբողջ ժամանակաշրջան։ Նրա խաղը միշտ առանձնացել է խորությամբ, հույզով և անկեղծությամբ, ինչը նրան դարձրեց իսկական «վարպետ»՝ ինչպես նրան սիրով կոչում էին գործընկերներն ու երկրպագուները։

Այսօր՝ նրա ծննդյան օրը, բազմաթիվ արվեստասերներ հիշում են մեծ դերասանին՝ շնորհավորելով ու երախտագիտությամբ խոսելով նրա թողած մշակութային ժառանգության մասին։

Այս օրը առանձնահատուկ հուզիչ է նաև նրա ընտանիքի համար։ Դերասանի թոռը՝ Խորեն Լևոնյանը, սոցիալական հարթակներում կիսվել է ջերմ ու զգացմունքային գրառումներով՝ հիշելով իր պապիկին։

«Ծնունդդ շնորհավոր մեծ Հայ», «Շնորհավոր ծնունդդ հանճար»,– գրել է նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով մեծ արտիստի դերը ոչ միայն իր ընտանիքի, այլև ողջ ազգի համար։

«Խորեն Լևոնյանը կդառնար այսօր 96 տարեկան։ Շնորհավոր ծնունդդ, Վարպետ»