«Ընկերներիս էլ եմ մերժել»․ Հայկ Մարությանի աղմկահարույց խոստովանությունը՝ անդրադառնալով նաև Արմինե Պողոսյանի հետ կապված դեպքին

«Tete A Tete» հաղորդման ընթացքում Հայկ Մարությանը անդրադարձել է իր քաղաքապետության տարիներին տեղի ունեցած մի դեպքի, որը լայն քննարկման թեմա է դարձել։
Զրույցի ընթացքում նրան հիշեցվել է մի իրավիճակ, երբ իր մտերիմներից՝ դերասանուհի Արմինե Պողոսյանը, դիմել էր խնդրանքով, սակայն մերժում էր ստացել, թեև, ըստ հարցի, այն եղել է օրենքի սահմաններում։
Ի պատասխան՝ Մարությանը նշել է, որ քաղաքապետ դառնալուց հետո երդում է տվել աշխատել բացառապես ի շահ ժողովրդի՝ երբեք առաջնային չդարձնելով անձնական կապերը կամ ընկերական հարաբերությունները։ Նրա խոսքով՝ հենց այդ սկզբունքի պատճառով բազմաթիվ ընկերներ իրենից նեղացել են, ինչը ցավալի է, սակայն անխուսափելի։
Նա ընդգծել է, որ իր համար պետական ծառայությունը նախ և առաջ պատասխանատվություն է հանրության առաջ, և եթե կրկին զբաղեցնի նման պաշտոն, նույն սկզբունքով կգործի՝ երբեք չառաջնահերթելով անձնական շահը։

















