Ձեր գովազդն այստեղ

Սխալ կլիներ իրեն հետ պահելը. Սյուզան Մարգարյանը`Սիրուշոյի, նրա ընտանիքի ու կարիերայի մասին

  • Mar 10, 2025

«Առանց կարծրատիպերի» հաղորդմանը հյուրընկալվել էր ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի՝  Սյուզան Մարգարյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Տիկին Սյուզանն իր կարիերայի սկզբի մասին խոսելով ասել է, որ երբ երգել է սկսել,  մայրը երգարվեստը թողել է։ Հայրիկի պարագայում ասել է, որ այն ժամանակ չէր խրախուսվում այդ մասնագիտությունը հայրերի ,եղբայրների կողմից,բայց հայրն իրեն օգնել է կայանալ որպես երգչուհի։

Դստեր՝ Սիրուշոյի պարագայում, ինչպես՞ վարվեցին հայրն ու ամուսինը.

«Այս թեմայի շուրջ մի քանի օր առաջ զրուցում  էինք Սիրուշոյի հետ, ինքը ասում էր՝«մամա, դու ախր կարող էիր ավելին անել, ինչու՞ չես անում»։Ես իրեն ասացի, որ հագենում եմ իրենով։ Մենք բեմի մարդ էինք։ Սխալ կլիներ իրեն հետ պահելը և ինչու հետ պահես,եթե երեխան բացարձակ տվյալներով է։ Սիրուշոն դեռ վաղ տարիքում փորձում էր ինքնուրույնանալ ,պոկվել մեզնից։ Ինքն իրենով մինչ օրս է ապացուցում: 31տարի արդեն բեմում է, կատակ չի։ Միշտ ասում եմ`պահպանելը շատ դժվար է, կարողանաք անընդհատ գրավել, հուզել»։

Խոսելով Սիրուշոյի ընտանիքի մասին` Սյուզան Մարգարյանը նշեց.

«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից։ Ներդաշնակությունը և խոհեմությունը, որ տիրում այդ ընտանիքում։ Եվ՛ Սիրուշոն, և՛ Լևոնը էնքան կարևորում են ժամանակը, էնքան գնահատում են ձեռքբերվածը»։

Մեկնաբանություն

Որոնում