Շիրակի մարզի սարսափելի ողբերգությունը․ վթարից զոհվածներից 5-ը նույն ընտանիքից են․ հայնի է նրանց ինքնությունը

Շիրակի մարզի Աղին բնակավայրում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մանրամասները շարունակում են ցնցել հանրությանը։

Պարզվում է՝ զոհված 6 քաղաքացիներից 5-ը նույն ընտանիքի անդամներ են։ Այս մասին հայտնել է Ջրառատ համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ զոհերից մեկը 31-ամյա երիտասարդ է եղել, որի հետ ավտոմեքենայում գտնվել են նաև նրա մայրը, կինը և երեխաները։ Ցավոք, բոլորը մահացել են։

Դեպքը հատկապես ողբերգական է նրանով, որ մի ամբողջ ընտանիք է կորցրել կյանքը՝ թողնելով անասելի ցավ ու կորստի մեծ վիշտ։

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ վթարի հետևանքով տուժած 5 երեխաներին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Երևան՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու համար։ Մեկ մեծահասակ տուժած տեղափոխվել է սանավիացիայի միջոցով, իսկ ևս մեկ մեծահասակ շարունակում է բուժում ստանալ Շիրակի մարզի բժշկական կենտրոններից մեկում, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, և իրավապահ մարմինները շարունակում են պարզել վթարի բոլոր հանգամանքները։

Այս սարսափելի ողբերգությունը կրկին հիշեցնում է կյանքի փխրունության և ճանապարհներին առավելագույն զգուշության անհրաժեշտության մասին։