Բոլորը սպասում էին այս օրվան․ Արթուր Բաբիչն ու Անյա Պոկրովը վերջապես ամուսնացան՝ առաջին կադրերը․ Բացառիկ

Այսօր ուրախ և սպասված իրադարձություն է տեղի ունեցել համացանցում մեծ ճանաչում ունեցող զույգի կյանքում․ ուկրաինահայ հայտնի բլոգեր Արթուր Բաբիչն ու սիրված բլոգեր Անյա Պոկրովը պաշտոնապես ամուսնացել են։

Զույգը, որը երկար ժամանակ է գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, այսօր կիսվել է հարսանեկան տեսանյութով՝ ուրախ լուրն ազդարարելով նաև իրենց հետևորդներին։ Տեսանյութում երևում են հարսանիքի ամենաջերմ ու հուզիչ պահերը՝ լի սիրով, ժպիտներով և անկեղծ հույզերով։

Արթուրն ու Անյան վաղուց են համարվում սոցիալական հարթակների ամենաքննարկվող ու սիրված զույգերից մեկը։ Նրանց հարաբերությունները մշտապես հետաքրքրել են հետևորդներին, իսկ այսօրվա կարևոր քայլը՝ ամուսնությունը, դարձել է նրանց սիրո պատմության նոր ու կարևոր փուլը։

Հրապարակված կադրերը շատ արագ տարածվել են համացանցում՝ հավաքելով հազարավոր հավանումներ և մեկնաբանություններ։ Հետևորդները շտապել են շնորհավորել նորապսակներին՝ մաղթելով նրանց անսահման սեր, երջանկություն և համատեղ երկար տարիներ։