«Չեմ պատկերացնում կյանքս առանց քեզ»․Մարինկա Խաչատրյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկին

Այսօր դերասանուհի Մարինկա Խաչատրյանի ընտանիքում հատուկ օր է․ նրա մայրիկի ծննդյան տարեդարձն է։
Դերասանուհին այս առիթով իր սոցիալական էջերում հրապարակել է ջերմ ու հուզիչ հոլովակ՝ մայրիկի հետ, որը անմիջապես գրավել է հետևորդների ուշադրությունը։ Տեսանյութը ուղեկցվել է սիրով լի խոսքերով, որոնք չեն կարող անտարբեր թողնել։
«Ծնունդդ շնորհավոր իմ… Չեմ պատկերացնում իմ կյանքը առանց քո սիրո ու քո ջերմության։ Դու այն մարդն ես, ումից ես սովորել եմ սիրել, ներել ու հավատալ։ Թող քո սիրտը միշտ լցված լինի նույն սիրով, ինչ դու տալիս ես մեզ… Սիրում եմ քեզ շատ, մամ»,– գրել է նա։
Հատկանշական է, որ Մարինկա Խաչատրյանը հաճախ է իր հրապարակումներում անդրադառնում մայրիկին՝ կիսվելով համատեղ լուսանկարներով ու ջերմ պահերով։ Սա ևս մեկ անգամ վկայում է նրանց միջև առկա ուժեղ կապի և մեծ սիրո մասին։
Հետևորդները նույնպես անմասն չեն մնացել՝ մեկնաբանություններում շնորհավորելով դերասանուհու մայրիկին։



















