Նանուլի ծնունդն է․ քանի տարեկան դարձավ երգչուհին․ ծննդյան ֆոտոշարք

Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում երգչուհի և պարուհի Նանուլը։ Երգչուհին տոնական օրը նշանավորել է նոր հրապարակմամբ՝ ներկայացնելով գեղեցիկ և տրամադրություն փոխանցող ծննդյան ֆոտոշարք։
Հրապարակմանը կից Նանուլը նշել է, որ այսօր դառնում է 16 տարեկան։ Երիտասարդ երգչուհին լուսանկարներում հանդես է եկել տոնական և յուրահատուկ կերպարով՝ արժանանալով բազմաթիվ դրական արձագանքների։
Սոցցանցերում նրա հետևորդներն ու երկրպագուները շտապել են շնորհավորել սիրելի երգչուհուն՝ մաղթելով նոր հաջողություններ, ստեղծագործական վերելքներ և երջանկություն։ Մեկնաբանությունների բաժինը լցվել է ջերմ խոսքերով ու բարեմաղթանքներով։
Հիշեցնենք, որ Նանուլը այն արտիստներից է, ով դեռ մանկուց է բեմում։ Նրա ստեղծագործական ճանապարհը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում, և յուրաքանչյուր նոր քայլ մեծ հետաքրքրություն է առաջացնում երկրպագուների շրջանում։
Այսօր էլ, իր 16-ամյակը նշելով, նա շարունակում է մնալ սիրված և խոստումնալից երիտասարդներից մեկը։




















