Անահիտ Կիրակոսյանն Անգլիայում է․ դերասանուհու շքեղ հրապարակումները հիացրել են հետևորդներին

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով օրեր առաջ ընտանիքի հետ մեկնել էր արտերկիր հանգստի, շարունակում է կիսվել իր ճանապարհորդության գեղեցիկ պահերով։

Այս անգամ դերասանուհին սոցիալական էջերում հրապարակել է նոր լուսանկարներ Անգլիայից։ Կադրերում նա լուսանկարվել է անգլիական շքեղ ճարտարապետության և գեղատեսիլ փողոցների ֆոնին՝ ներկայացնելով իր հանգստի ամենատպավորիչ պահերից մի քանիսը։

Հրապարակումը կարճ ժամանակում արժանացել է բազմաթիվ հավանումների և ջերմ մեկնաբանությունների։ Հետևորդները հիացել են թե՛ Անահիտի նրբաճաշակ կերպարով, թե՛ լուսանկարների գեղեցիկ մթնոլորտով։

Դերասանուհին շարունակում է ակտիվորեն կիսվել իր ճանապարհորդական արկածներով՝ ուրախացնելով իր երկրպագուներին նոր ու գեղեցիկ հրապարակումներով։

Իսկ մենք ձեզ ենք ներկայացնում Անահիտ Կիրակոսյանի՝ Անգլիայից հրապարակած լուսանկարները։