«Սիրտս անասելի ցավ ապրեց․․․»․ Սիլվա Հակոբյանի հուզիչ խոսքերը՝ Աննա Աբաջյանի մահվան կապակցությամբ

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ցավալի գրառում է կատարել՝ անդրադառնալով Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյան-ի մայրիկի՝ Աննա Աբաջյանի մահվանը։
Երգչուհին իր սոցիալական էջում կիսվել է հուզիչ խոսքերով՝ արտահայտելով իր ցավն ու հարգանքը․
«Սիրտս անասելի ցավ ապրեց։ Տիկին Աննա, Ձեր կերպարը կմնա որպես մայրական սիրո, տոկունության ու հայրենասիրության լուռ խորհրդանիշ։ Հավերժ միացաք ձեր հերոս որդուն»,- գրել է նա։
Սիլվա Հակոբյանի այս խոսքերը ևս մեկ անգամ ընդգծում են այն մեծ հարգանքն ու սերը, որ հանրությունն ունի հերոսների մայրերի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Աննա Աբաջյանի մահը մեծ կորուստ է ողջ հասարակության համար՝ թողնելով ցավ ու կարոտ բազմաթիվ մարդկանց սրտերում։


















