Դերասանուհի Աննա Հարությունյանն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել`ցույց տալով իր ընկերներից մեկին, ով Արցախից է եկել: Աննայի խոսքով`ինքը պատրաստվել է մխիթարել ստեղծված իրավիճակի համար, սակայն տղան ինքն է հենց Աննային սկսել մխիթարել: Այս առիթով Աննայի հրապարակած լուսանկարն ու կատարած գրառումը`ստորև
Նշենք, որ Աննա Հարությունյանի անձնական կյանքը մշտապես հետաքրքրել է բոլորին : Աննան Միքայել Պողոսյանից բաժանվելուց հետո սիրային հրապարակումներ էր անում:
Վերջին շրջանում Աննան պարբերաբար գրառումների, լուսանկարների, տեսանյութերի միջոցով ակնարկում էր, որ սիրահարված է:
Աննան նաեւ անդադար խոսում է այն մասին, որ նոր կյանք է սկսել: Վերջերս նա ինստագրամյան սթորի էր հրապարակել, որին կից գրել էր. «Վերածնվեցի»: Հիշեցնենք, որ երկար տարիներ համացանցում քննարկվում էր Աննա Հարությունյանի և Միքայել Պողոսյանի սիրավեպը: