Starnews-ը տեղեկացրել է, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Պարզվում է զոհված տղաներից Ասրյան Ռոստոմը դերասան Սուրեն Փահլևանյանի քրոջ որդին է: Սուրենը հրապարակել էր զոհված տղաների լուսանկարը, դրանում նշելով իր քրոջ որդու անունը:
Նշենք, որ այս դժբախտ դեպքի մասին շատ հայ հայտնիներ էին խոսում իրենց ինստագրամյան հարթակում: Նրանք ցավ ու ափսոսանք էին հայտնում:
Սակայն կային նաև այնպիսի հայտնիներ, ովքեր ասես տեղյակ չէին, թե ինչ դժբախտ դեպք է տեղի ունեցել մեր երկրում: