Վաղ առավոտից համացանցում շրջանառվում են լուրեր այն մասին, որ յուրացրել են դերասանուհի Մարջան Ավետիսյանի գումարները։Բանն այն է, որ դերասանուհի Մարջան Ավետիսյանն իր ներկայացուցիչ փաստաբանին մեղադրում է իր գումարները յուրացնելու մեջ։
Starnews.am-ը ներկայացնում է Մարջան Ավետիսյանի բացառիկ խոստովանությունը թեմայի վերաբերյալ․
<<Ի գիտություն փաստաբան Մասիս Մելքոնյանի հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն իր կողմից իմ գումարը յուրացնելու մասին>>։
Մասիս Մելքոնյանն էլ իր հերթին հետևյալ պատասխանն է տվել դերասանուհուն․
<<Դուք պատասխան կտաք ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար>>։
Դերասանուհին կրկին հակադարձել է փաստաբանին՝ ասելով, որ նա պատասխան է տալու իր գումարը խարդախությամբ յուրացնելու համար։
Նշենք, որ Մարջան Ավետիսյանը խոստացել է ավելի ուշ ներկայանալ առավել մանրամասն տեղեկությամբ։
Starnews.am-ը խոստանում է հետևել և բաց չթողնել որևէ տեղեկություն թեմայի վերաբերյալ։