Լիլի Էլբակյանի հուզիչ խոսքերը՝ ծնողներին․ «Նրանք իրական են, մնացածը՝ սին»

Դերասանուհի Լիլի Էլբակյանը հուզիչ հրապարակում է կատարել՝ նվիրված իր ծնողներին։
Նա կիսվել է նրանց լուսանկարներով և գրառմանը կից գրել խորքային ու մտորումների տեղիք տվող խոսքեր․
«Ժամանակները, մարդիկ, պաշտոնները, ղեկավարները, թատրոնները, կարևոր ու անկարևոր բաները, մրցանակները, կոչումները կգան ու կգնան… Նրանք կմնան։ Նրանց ստեղծածը, ապրածը, արարածը կմնա։ Նրանք իրական են, մնացածը՝ սին։
Հպարտ ենք, որ ունենք ձեզ… Մարդը պաշտոն չէ, մարդն արարիչ է, իսկ ազնիվ մարդը՝ գանձ։ Մարդը ընտրություն ունի՝ կամ մարդ է, կամ սրիկա։ Արտիստը պարտավոր է նախ մարդ լինել։ Սա եմ սովորել ձեզնից… Դուք իրական եք՝ մարդ-տեսակ, մարդ-արտիստ, մարդ-արժեք…»։
Դերասանուհու այս հրապարակումը մեծ արձագանք է ստացել՝ հուզելով նրա հետևորդներին և ևս մեկ անգամ ընդգծելով ծնողների դերի կարևորությունը մարդու կյանքում։


















