Փորձել եմ փակել այս թեման,չխոսել…Սոնա Շահգելդյանը՝ որդու և երկրորդ ամուսնու հարաբերությունների մասին

Հայտնի երգչուհի Սոնա Շահգելդյանի դեռ առաջին ամուսնության մասին լուրերն այնքան էլ տարածված չէին։ Քչերը գիտեին, որ նա սիրելի ունի, մինչև համացանցում սկսվեցին շրջանառվել բաժանության մասին խոսակցությունները։ Դեռ հեռավոր 2015թ-ին հայտնի դարձավ, որ երգչուհին գաղտնի ամուսնացել է, իսկ ավելի ուշ ինքն էլ հաստատեց այդ տեղեկությունը։ Նա վստահեցնում էր, որ երջանիկ և սիրված է։ Երգչուհին ամուսնությունից որոշ ժամանակ անց մայրացել էր։ Ուշագրավ է, որ այդ շրջանում Սոնան գրեթե հարցազրույցներ չէր տալիս, իսկ ավելի ուշ իր սոցիալական էջերից հեռացրել էր ամուսնու հետ համատեղ լուսանկարները։ Ինչպես առաջին ամուսնության, այդպես էլ երկրորդ ամուսնությունը երկար ժամանակ հանրությանը հայտնի չէր մինչև այն պահը, երբ նա խոսեց այդ մասին  HerMine Dialog-ի տաղավարում։ Երգչուհին նշել էր, որ իր կողքին մարդ կա և նրանք արդեն տևական ժամանակ է, ինչ միասին են ապրում։
Մանրամասները տեսանյութում։