Օրեր առաջ հայտնի դարձավ, որ փոքրիկ Նժդեհի տատիկը մահացել է: Այդ օրվանից շատերի մոտ էր հարց առաջանում, թե որտեղ է Նժդեհը և ինչ վիճակում է, որին հաջորդեց երգչուհի Տաթև Ասատրյանի սթորին, որում նա ասում էր, որ բազմաթիվ հետաքրքրվողների եկել է պատասխանելու, որ Նժդեհն իր հետ է, և երեխայի հետ ամեն բան կարգին է:
Եվ ահա այսօր երգչուհին կրկին հրապարակել է փոքրիկի մասնակցությամբ լուսանկարներ և հայտնել հետևյալը.
«Այսօր Նժդեհիս հետ Ներսիկ Իսպիրյանի համերգին էինք»:
Ստորև`լուսանկարները
Նշենք, որ ավելի վաղ «Ես կամ» նախագիծն ֆեյսբուքյան էջում մանրամասներ էր հայտնել փոքրիկ Նժդեհի հետագա ապագայի վերաբերյալ․
«Արդեն քանի օր է բազմաթիվ հեռախոսազանգեր ու նամակներ ենք ստանում։ Շատերդ եք ուզում իմանալ, թե ինչպես է դասավորվելու Նժդեհի կյանքը տատիկի մահից հետո… Այս պահին կարող ենք ասել, որ Նժդեհը ապահով ձեռքերում է։
Վահե անունով մեկը, ով հաղորդումից հետո ոչ միայն աջակցեց Նժդեհին, այլ նաև մկրտեց նրան՝ դառնալով երեխայի կնքահայրը, արդեն օրեր շարունակ երեխային պահում է իր տանը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ և Նժդեհի սիրելի երգչուհուն՝ Տաթև Ասատրյանին, ով միշտ հետաքրքրվել է երեխայով և այցելել է նրան»: