Գրիշա Աղախանյանը՝ դժվար շրջանի,նախկին կնոջ հետ հարաբերությունների և որդու հետ ապրելու մասին. Բացառիկ

Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդաշարին հյուրընկալվել էին Գրիշա Աղախանյանն ու որդին՝ Ալեքսանդրը։

StarNews–ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր հատվածներ։ Հատկանշական է, որ սա Ալեքսանդրի առաջին հարցազրույցն էր, որի ընթացքում նա զրույցին մասնակցեց անկեղծ ու բաց կերպով։

Անդրադառնալով ժամանակավոր բաժանումներին՝ Գրիշա Աղախանյանը նշեց, որ որդու հետ իրենց կապն այնքան խորն է, որ հեռավորությունը հեշտությամբ չեն հաղթահարում։ Նրա խոսքով՝ երկարատև բաժանումներն այլևս իրենց համար ընդունելի չեն, և այժմ որոշում են կայացրել մշտապես միասին լինելու։

Ալեքսանդրն իր հերթին հավելեց, որ շատ է կարոտում ընտանիքին, իսկ Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում հաճախ էր մտածում Հայաստան վերադառնալու մասին։

Զրույցի ընթացքում խոսք եղավ նաև հայր և որդի նմանությունների մասին։ Ալեքսանդրը նշեց, որ չի փորձում նմանվել հայրիկին, քանի որ դա արդեն իսկ բնականորեն ստացվել է։

Գրիշա Աղախանյանն էլ հավելեց, որ որդին իրենից ժառանգել է նրբանկատությունն ու բարի բնավորությունը՝ նշելով, որ երբեմն այդ հատկանիշը կարող է խանգարել կյանքում, ինչպես իր դեպքում է եղել։ Նա ընդգծեց նաև գեների կարևոր դերը նմանությունների ձևավորման հարցում։

Անդրադառնալով անձնական կյանքին՝ Գրիշան վստահեցրեց, որ իր և Շողերի հարաբերությունները ջերմ ու մարդկային են՝ անկախ տարածությունից։ Նրա խոսքով՝ հարաբերություններում դժվար փուլեր եղել են, սակայն ներկայումս դրանք հաղթահարված են։